2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180,718 զբոսաշրջիկ՝ 18,441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն է ներկայացրել 2024 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2024 թ․ հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%):